WhatsApp-ը խարդախության դեմ պայքարի նոր գործառույթ կներդնի
Աշխարհ
WhatsApp-ը կսկսի զգուշացնել օգտատերերին, եթե փորձ արվի տեսազանգի ընթացքում անհայտ կոնտակտի հետ կիսվել իրենց էկրանով։ Նմանատիպ անվտանգության գործառույթ կներդրվի նաև Facebook Messenger-ում, հաղորդում է 9to5Mac-ը։
Այս նորարարությունը նպատակ ունի կանխել տարածված խաբեությունը, որի դեպքում խաբեբաները ներկայանում են որպես բանկերի, ավիաընկերությունների և այլ կազմակերպությունների հաճախորդների սպասարկման ներկայացուցիչներ։ Նրանք ստեղծում են կեղծ ապրանքանիշերի էջեր, շփվում են ընկերությունների պաշտոնական էջերում մեկնաբանություններ թողած օգտատերերի հետ և, օգնության քողի տակ, համոզում նրանց միացնել էկրանի համատեղ օգտագործումը։
Այս գործելակերպը թույլ է տալիս խաբեբաներին հասանելիություն ստանալ զգայուն տվյալներին, այդ թվում՝ օգտանուններին և հաստատման կոդերին, որոնք կարող են օգտագործվել գաղտնաբառերը փոխելու կամ առցանց ծառայություններ մուտք գործելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան