Լուվրի ենթակառուցվածքը գրեթե 40 տարի է, ինչ չի վերափոխվել
Աշխարհ
Լուվրի ենթակառուցվածքը գրեթե 40 տարի է, ինչ չի արդիականացվել և պահանջում է շտապ վերանորոգում, հայտարարել է Լուվրի տնօրեն Լորանս Դե Կարը։
«Լուվրի սարքավորումների և ենթակառուցվածքների ֆինանսավորման քրոնիկական պակասը… Վերջին խոշոր արդիականացումը կատարվել է 40 տարի առաջ, իսկ այժմ սարքավորումները, որոնք աշխատել են ծանրաբեռնված ռեժիմով, գրեթե շարքից դուրս են գալիս և պահանջում են ռենովացիա», – ասել է Դե Կարը չորեքշաբթի օրը Սենատում՝ երեք օր անց այն աղմկահարույց կողոպուտից, որի ընթացքում գողացվել էին պատմական թանկարժեք զարդեր։
Կիրակի օրը կողոպտիչները ներթափանցել էին Լուվր և գողացել ինը զարդեր՝ այդ թվում թագեր, ականջօղեր, վզնոցներ և բրոշներ, որոնք պատկանել են ֆրանսիացի թագուհիներին և կայսրուհիներին։ Դրանցից մեկը՝ կայսրուհի Եվգենի դե Մոնտիխոյի վնասված թագը, գտնվել և վերադարձվել է թանգարան։ Կողոպուտի վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան