Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը 

Եկեղեցու և հայ ժողովրդի միակամությունն ավելի է նյարդայնացնում իշխանություններին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՔՊ-ի ղեկավարը փաստացի հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմի քայլերի շարունակականության մասին: Եթե մոտավորապես թարգմանենք նրա միտքը, ապա նա ցանկանում է ՀԱԵ եկեղեցիները փոխանցել «պետությանը», ստեղծել սեփական եկեղեցին, հենվել քաղաքացի «Ստեփան Ասատրյանների» վրա: Երևի հետո ինքն էլ «կաթողիկոս» կնշանակի որևէ մեկին: Իսկ մինչ այդ ոչ պակաս վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում:

Կարգալույծ արված նախկին հոգևորական, ներկայում քաղաքացի Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքում առաջիկա կիրակի «պատարագ» մատուցելու շուրջ այս օրերին բուռն քննարկումներ են ծավալվել: Երբ այս տարի սկսվեց Փաշինյանի իշխանության հերթական, այս անգամ՝ խոշոր հարձակումը, իսկ ավելի ստույգ՝ պատերազմը Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ, մեզ տեղեկություններ հասան, և մենք դրանք հրապարակեցինք, որ նա հետևողականորեն փնտրում է հենման կետեր ՀԱԵ-ում՝ այն ներսից քայքայելու, պառակտելու համար: Դա «պառակտչական գործունեության» ստանդարտ գործիքակազմն է, առհասարակ:

Նշել էինք նաև, որ, ըստ այդ տեղեկությունների, Փաշինյանը հույս ուներ հենց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների շարքերում գտնել կողմնակիցներ կամ գործակիցներ, որոնք կհամաձայնվեին մասնակցել Մայր Աթոռի կազմաքանդմանը: Քայքայիչ մղումների ուղղությունն այն էր, որ ակտիվ հակաեկեղեցական քարոզարշավում իշխանությունն ու ՔՊ-ն հենվեն ՀԱԵ կողմից կարգալույծ հռչակված նախկին հոգևորականների վրա:

Չնայած հետևողական ու ագրեսիվ հարվածներին, բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանության կողմից նպատակաուղղված խարդավանքներին ու հալածանքներին, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր վերնախավը, առհասարակ՝ հայ հոգևորականների ճնշող մեծամասնությունը օրինակելի միակամություն և համերաշխություն ցուցաբերեց:

Փաշինյանն ու ՔՊ-ն անցան «պլան Բ»-ին, այսինքն՝ հենվեցին կարգալույծների վրա, նրանց բերեցին Հ1-ի տաղավար, հարցազրույցներ արեցին: Կարճ ասած՝ ՔՊ-ն սկսեց «ռասկռուտկա» անել կարգալույծ նախկին մի երկու հոգևորական: Բայց... դղրդյունով խայտառակվեցին ու տապալվեցին, քանզի բոլորին ակնհայտ դարձավ, որ իշխանական քարոզչության կողմից «առաջին պլան» բերվածները միանգամայն ըստ արժանվույն են կարգալույծ արվել: Արդյունքում նույնիսկ քպականները հասկացան, որ խորապես վրիպել են:

Բայց իր ենթակայությանը չտրված, ավելին՝ Արցախի հայության իրավունքների և հոգևորմշակութային ժառանգության մասին բարձրաձայնել շարունակող Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, կազմաքանդելու Փաշինյանի նպատակները չվերացան: Նա շարունակեց որոնումները ու այս անգամ որոշեց հենվել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի՝ այժմ արդեն նախկին քահանա Ստեփան Ասատրյանի վրա: Ու նրա միջոցով փորձեցին որոշակի խառնակչություն հրահրել: Քպական «քահանան», ըստ էության, «մատնախոսք» արտասանեց թեմի առաջնորդի հասցեին, Փաշինյանի սատելիտ «իրավապաշտպաններից» մեկը «գործ տվեց», իսկ ՔՊ-ի քմահաճույքներն սպասարկող քննչական ու իրավապահ մարմինները անմիջապես հարձակվեցին Արագածոտնի թեմի վրա՝ ահաբեկելով քահանաներին, աշխարհիկ ծառայողներին, առևանգելով, ազատությունից կամայականորեն զրկելով հոգևորականների: Ձերբակալվեցին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու 12 քահանաներ (ինչպիսի՜ խորհրդանշականություն): Այդ հարձակման ու հակաեկեղեցական վայրագ դրսևորումներին շատերը տեղյակ են, ինչպես տեղյակ են, որ թեմի առաջնորդը կալանավորվեց...

Այդ դեպքերից հետո միանգամյան կանխատեսելի էր, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ պիտի արվեր, ինչպիսի պահանջ, ի դեպ, Մայր Աթոռին ներկայացնում էին նաև բազմաթիվ հավատացյալներ, քաղաքացիներ: Եվ հիմա, երբ անխուսափելին կատարվեց, ՔՊ-ն ու Փաշինյանը փորձում են առավելագույնը քամել իրենց սրտի «քահանայի» կարգալույծ արվելուց:

Նախ՝ նա, չունենալով դրա ո՛չ բարոյական, ո՛չ էլ ծիսական իրավունքը, հայտարարեց, թե, միևնույնն է, ինքը շարունակելու է իրեն հոգևորական համարել, ավելին՝ պատրաստվում է առաջիկա կիրակի պատարագ մատուցել Հովհաննավանքում: Փաշինյանը, չնայած արտերկրում գտնվելու հանգամանքին, քաղաքացի Ստեփան Ասատրյանի հայտարարությանը արձագանքեց կայծակնորեն, թե՝ ինքն անպայման մասնակցելու է այդ «պատարագին»:

Ու միանգամից հարց ծագեց, թե Փաշինյանը, որ շարունակ կոկորդ է պատռում, թե ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, վերջին անգամ ե՞րբ է որևէ եկեղեցում պատարագի մասնակցել: Լավ, ենթադրենք, Ամենայն Հայոց կաթողիկոսին հավան չի: Էհ, թող այլ եկեղեցիներում մասնակցեր: Քավ լիցի, որքա՜ն եկեղեցիներ կան Երևանում ու շրջակայքում: Հայաստանը եկեղեցիներով հարուստ երկիր է: Մյուս կողմից՝ այստեղ՝ Հայաստանում, Փաշինյանը անթաքույց զզվանք, արհամարհանք, ատելություն ու ծայրահեղ թշնամանք է դրսևորում մեր ազգային Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Բայց վազելով, «թռած» գնում է Վատիկան՝ համբուրելու Հռոմի պապի կամ կաթոլիկ հոգևորականների աջը (թեկուզ և հայ):

Ու նա Հայ առաքելական եկեղեցու հետևո՞րդ է: Լո՞ւրջ: Հետաքրքիր է, իսկ երբևէ որևէ հայ հոգևորականի, թեմակալ առաջնորդի աջ համբուրած կա՞:

Լավ, Կաթողիկոսին չի ընդունում, չի ընդունում: Ոչ մի արքեպիսկոպոսի, եպիսկոպոսի, քահանայի՞ էլ չի ընդունում: Հապա ինչո՞ւ որևէ պատարագի մասնակցելու (վերջին շրջանում) մասին ոչինչ հայտնի չէ: Ու այդքանից հետո կանխատեսելիորեն հայտարարում է, որ մասնակցելու է կարգալույծ արված անձնավորության մատուցելիք «պատարագին»: Սա, հասկանալի է, քաղաքականապես դեմարշ է: Իսկ հոգևոր և բովանդակային առումով դա ամենաուղիղ աղանդավորականություն է: Կլասիկ աղանդավորություն է, կարելի է ասել:

Է, թող հաջորդ «պատարագն» էլ, ասենք, որևէ քպական մատուցի, ի՞նչ տարբերություն՝ քաղաքացի Ստեփանը, թե՞ որևէ քպական: Ոչ մի:

Ուզո՞ւմ եք ձեր «քպական պատարագն» անե՞լ, է՜հ, արեք: Գնացեք, ձեր ՔՊ գրասենյակում «պատարագ» արեք, ի՞նչ գործ ունեք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, որ կարգալույծ եղած հոգևորականի պատարագին եք մասնակցում:

Մյուս կողմից՝ կա տեսակետ, որ պետք չէ թույլ տալ Հովհաննավանքում նման «պատարագ», պետք է խոչընդոտել դրա անցկացմանը: Այդ հարցում, կարծում ենք, արժե զգույշ լինել: Շատ հնարավոր է, որ Փաշինյանի ուզածն էլ հենց դա է, որպեսզի հնարավորություն ունենա բախումներ հրահրել ու «խոնարհ քպականների» անվան ու հագուստի տակ քողարկված «կարմրասև բերետավորներով» հարձակվի հայ մարդկանց վրա, վերջում էլ գոռա, թե հոգին փառավորվեց...

Գուցե ավելի խելամիտ կլինի պարզապես արհամարհել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ թշնամական դիրքավորված իշխանավորների ու կողմնակից, շարքային քաղաքացի Ստեփան Ասատրյանի «պատարագը», իսկ ըստ էության՝ աղանդավորական մոլեռանդության ցուցադրական դրսևորումը: Ճիշտ է, անտարբեր անցնել սրբապղծության կողքով, դժվար կլինի, բայց կրկնենք՝ գուցե Փաշինյանը հենց բախում էլ ցանկանում է: Հատկապես, որ արդեն իսկ բազմաթիվ ոստիկաններ է տեղակայել վանքի մոտ: Հասկանում եք, չէ՞, մի քանի օր առաջ արդեն իսկ բազմաթիվ ոստիկանների գործից կտրել, ուղարկել է Հովհաննավանք, որ իր կեղծ «պատարագին» խանգարող չլինի:

Իսկ կիրակի արժե ոչ թե այնտեղ գնալ, այլ Մայր Աթոռ՝ ընդգծելով հավատացյալ ժողովրդի համախմբումը ազգային եկեղեցու և իր հոգևոր առաջնորդների շուրջ: Ճիշտ է, փաշինյանական «պատարագից» հետո հարկ կլինի Հովհաննավանքում սուրբ ջրի ցողման, կամ վերաօծման ծիսակարգ կատարել, բայց, կարծում ենք, դա մեր հոգևորականների համար դժվար չի լինի: Հայտարարված պատերազմն իր կանոններն ունի...

Հ.Գ. - Ի դեպ, այս օրերին Փաշինյանն ու իշխանական քարոզչությունը բավականին շրջանառեցին Կիլիկիո կաթողիկոսության Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի այլցելությունը: Սակայն նախօրեին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գահակալության առթիվ Տորոնտոյում տեղի ունեցած հանդիսության ընթացքում հստակ հայտարարվեց, որ նախ՝ ՀՀ իշխանության կողմից ներկայացված պատկերը խեղաթյուրված իրականություն էր, ապատեղեկատվություն՝ «յարիր այս վարչախումբին»: Ապա շատ հստակ շեշտվեց. «Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե Հայոց Ցեղասպանությունը ուրացողին եւ հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերածողին: Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե Արցախն ու հայրենի հողերը թշնամուն ծախողին եւ 5000 լուսաւոր տղոց գերեզման ուղարկողին: Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե այսպէս կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրողին եւ դարավոր թշնամու ձեռքը սեղմողին»:

Եվ, որ ոչ պակաս կարևոր է. «Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե իր հոգևոր եղբայրները անպատվող ու հայոց եկեղեցին նսեմացնողին»:

Փաստորեն, չնայած Փաշինյանի ջանքերից, այս մի պառակտիչ հարվածն էլ ձախողվեց: Ու չի բացառվում, որ այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ, չնայած իշխանությունների գործադրած ջանքերին, եկեղեցականներն ու հայ ժողովուրդը միակամ են, ավելի է նյարդայնացրել ՔՊ ղեկավարին, ուստի նա ավելի մեծ թափով է ցանկանում հարձակվել Եկեղեցու վրա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic
Ամենադիտված