ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա 

«Մա՛մ, գիտե՞ք, թե ինչ հողեր են, եթե կորցնենք, չեք պատկերացնում, թե ինչեր կկորցնենք». Էրիկ Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Մարտունիում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չարաճճի էր, ինչ անեին, նա պետք է ներկա լիներ։ Թախծոտ աչքերով երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսը՝ Էրիկի մայրիկը։ Էրիկը ծնունդով Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին շատ էր սիրում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաները։ «Լավ առաջադիմություն ուներ, միայն օտար լեզուներն էին իրեն հետ թողնում գերազանցիկ լինելուց։ Իններորդ դասարանից հետո ցանկանում էր ուսումը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակել, բայց թույլ չտվեցի։ Փոքրուց սեր է ունեցել զենքի հանդեպ։ Մանկապարտեզում, դպրոցում անգամ իր մոտ պետք է «զենք» լիներ՝ մատիտներից, քանոններից պատրաստված։ Ամուսինս զինվորական է եղել, շատ լավ էի հասկանում, որ իրեն բարդ կյանք է սպասվում։ Ասում էի՝ Էրո՛ ջան, երկրորդ անգամ չեմ ուզում նույն դժվարությունների միջով անցնենք։ Դեռ չգիտեի, թե ինչ է լինելու»։ Դպրոցն ավարտելուց հետո Էրիկը որոշում է՝ կգնա բանակ, կվերադառնա, բարձրագույն կրթություն կստանա։ Մայրիկի խոսքով, ծրագրավորում էր սովորելու։ «Բանակ գնալուն երևի վեց ամիս էր մնացել, որոշեց, որ պետք է վարորդական վկայական ստանա։ Մեքենա վարել շատ էր սիրում, իրեն «Շումախեր» էին ասում։ Սովորեց, քննությունը գերազանց հանձնեց, ծառայության ժամանակ էլ վարորդ էր»։

2020 թվականի հունվարի 19-ին Էրիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մարտունի 2-ում։ «Այնքան ուրախ է մեկնել ծառայության։ Իրեն պետք է 2019 թվականի դեկտեմբերին զորակոչեին, հետաձգեցին։ Երջանիկ էի, որ Ամանորը մեզ հետ է անցկացնելու։ Նա նեղվել էր՝ շուտ կգնայի, շուտ կվերադառնայի։ Արցախում ծառայելու ժամանակ երեք ամիս՝ հունիսից օգոստոս, դիրքերում էին մնացել, քանի որ համավարակ էր։ Ինձ ասում էր. «Մա՛մ, չեմ էլ ուզում իջնել դիրքերից, այստեղ է ծառայությունը։ Այստեղ ես զգում, որ տղամարդ ես»։ Երանության գրկում էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Մինչ դա մեծ տղայիս ասել էր, որ պատերազմ է սկսվելու։ 27-ի առավոտյան արթնացանք, մեր առօրյա գործերով էինք զբաղված, մեծ տղաս եկավ՝ մա՛մ, Արցախում պատերազմ է։ Ամեն ինչ թողած՝ իրեն էինք զանգում։ Հեռախոսը ձեռքիս սպասում էի իր զանգին, «մամ» բառին էի սպասում։ Երեկոյան ժամը յոթի կողմերն էր, հեռախոսի էկրանին «Բալես» գրվեց, երկրորդ զանգին չսպասեցի, պատասխանեցի՝ Էրո՛ս, ո՞նց ես, ի՞նչ կա։ «Մամ, ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես իրար խառնվել»։ Ու լիաթոք ծիծաղով սկսեց խոսել՝ մի երկու հատ կրակոց էր, անցավ։ Բայց հեռուստացույցով հետևում էինք լուրերին, պարզ էր, որ պատերազմ է։ Էրիկս ասաց, որ Մարտունիում հանգիստ է։ Խաբեց, այդ պահին արդեն դիրքերում էր։ Ինձ իբր հանգստացրեց։ Զանգահարել էր եղբորը. «Դիրքերում ենք, լայնածավալ պատերազմ է, Արցախում ոչ մի տեղ էլ հանգիստ չէ։ Բայց հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու, պատրաստ ենք պատերազմին»։ Եվ այդպես ամեն օր սպասում էի իր զանգին։ Զանգում էր, խոսում էինք, հետո նորից նույն վիճակն էր, կրկին իր զանգին էի սպասում։ Երբ հարմար չէր լինում, չէր զանգում, այդ օրը մեռած մարդիկ էինք»։

Էրիկն անմահացել է Մարտունիում հոկտեմբերի 29-ին՝ իր ծննդյան օրվանից երկու օր առաջ։ «Անընդհատ ասում էի՝ երանի զինադադար լինի, հասնեմ քո մոտ։ Էրիկս իր ծննդյան օրն անչափ շատ էր սիրում։ Դեռ օրեր առաջ հյուրերի ցուցակը կազմում էր, մեզ էլ ասում էր, թե քանի հոգու է հրավիրել։ Պատերազմի թոհուբոհի մեջ ասաց. «Հիշում ես, չէ՞, մա՛մ, հոկտեմբերի 31-ին ծնունդս է»։ Հարցրեցի՝ ո՞նց կարող եմ տորթը հասցնել, որ դրանով ուրախանաք, նշեք ծնունդդ։ Էրոս ասաց. «Մամ, հիմա ծննդյան օրերին պեչենիների վրա ենք մոմ դնում և փչում։ Դե, սալ յուտն էլ անպակաս է»»։

Էրիկը պատերազմի օրերին եղել է Հադրութում, Ջրականում, Դրմբոնում, Վարանդայում։ Վարորդ լինելով՝ զորքի հետ ամենաթեժ կետերում է եղել։ «Հրամանատարն ասում էր՝ կարծես Մոնթեն լիներ, կարողանում էր բոլորին կառավարել։ Զինվորները նայում էին Էրոյին՝ կարո՞ղ ենք անցնել այս հատվածը։ Եվ անցնում էին կրակների միջով։ Բազմիցս շրջափակման մեջ էին ընկել ու դուրս եկել։ Հոկտեմբերի 23-ին Վարանդայում (Ֆիզուլի) ընկել էին շրջափակման մեջ։ Վիրավորվել էր, բայց բուժկետ չէր գնացել. «Քերծվածքների համար բուժկետ չեմ գնա, ձեզ հետ դիրքեր եմ բարձրանալու»։ Մեքենաներն ու զենքերը մնացել էին չեզոք գոտում։ Կա՛մ զոհվելու էին, կա՛մ պետք է մի ճար անեին։ Էրիկը կարողանում է զենքով լի մեքենան դուրս բերել այդ գոտուց և տղաներին հանել շրջափակումից։ Այդտեղ զոհվել էր իրենց հրամանատարը։ Ասաց՝ մեզ պահող ու պաշտպանող հրամանատարն էր։ Հոկտեմբերի 26-ին շրջափակումից դուրս էին եկել, հասել Մարտունի։ Այդ բոլոր մանրամասները նա միայն եղբորն է ասել, այն էլ՝ նրա համար, որ եթե իրեն մի բան պատահի, եղբայրն իմանա, թե որտեղ իրեն փնտրի»։

Վերջին անգամ Էրիկն ընտանիքի անդամների հետ զոհվելուց մի քանի ժամ առաջ է զրուցել։ «Իր հորեղբոր որդին էլ էր զոհվել, նա էլ կամավոր էր։ Հազիվ էինք իր հետ երկու բառ կարողանում խոսել։ Զրույցների ժամանակ հարցնում էր, թե պապան ուր է։ Ամուսինս Ջրականում է եղել, փորձեց իրեն հասնել, բայց Էրոս իր տեղը չէր ասում. «Բոլորիդ տեղն այստեղ եմ, սա ձեր 90-ականների կռիվը չէ»։ Ընկերը պատմեց՝ վերջինը Նարեկի՝ մեծ տղայիս հետ են խոսել, հետո հեռախոսներն անջատել են ու գրոհը սկսվել է. «Կրակներից ամբողջ Մարտունին լուսավորվում էր»։ Լուսաբացին է Էրիկս զոհվել։ Սնարյադն ընկել է, խրամատում եղել են Նորիկը, Էրիկն ու Արտակը։ Նորոն տեղում զոհվել է, Էրոն թիկունքից վիրավորում է ստացել։ Իջեցրել են իրեն, ասել է՝ ինձ թողեք, լավ եմ, Նորոյին իջեցրեք, որ մարմինը չմնա վերևում։ Մտերիմ ընկերներ էին։ Նահանջ հրաման է եղել։ Տղաներն ասում են՝ Էրոյին թողել ենք Ալեքսի մոտ, բարձրացել Ուլ յանասար կոչվող բարձունքը. «Բարձրանում էինք, ներքևում պայթյուններ էին»։ Մինչ տղաները իջել են, Էրիկն արդեն զոհված է եղել ականի պայթյունից»։

Ընտանիքին Էրիկն ասել էր՝ գուցե կապ չլինի, չի կարող զանգահարել, բայց թող հանգիստ լինեն։ Իսկ մայրիկն ասում է՝ երբ որդին ծննդյան օրը մայրիկին չի զանգահարել, կասկածները սկսել են անհանգստացնել նրան։ «Իր հեռախոսահամարն անհասանելի էր, սկսեցինք զանգահարել ընկերներին, ոչ ոք մեզ ճիշտը չէր ասում։ Հրամանատարը պատմեց՝ վիրավորները շատ էին, փորձում էինք իրենց օգնել։ Որոշում են կայացնում տղաների մարմինները փաթաթել և պահել։ Նոյեմբերի 7-ն էր, տեղեկություն չկար։ Ամուսինս, տղաս և եղբայրս մեկնեցին Արցախ։ Իրենց չէին ասել, որ տղաները զոհվել են, ասել էին, որ սպասում են նրանց իջնելուն, դիրքը բարձր է, կապ չկա։ Որոշ ժամանակ հետո մեկը մոտեցել էր ավագ որդուս և ցավակցել, այդ պահին ամեն ինչ պարզ էր դարձել: Նոյեմբերի 9-ին հրադադարը կնքեցին, այդ ժամանակ ասացին, որ չեզոք գոտում են տղաները մնացել։ Նոյեմբերի 21-ին Կարմիր խաչը մտավ այդ հատված, Էրիկիս դուրս էին բերել։ Հետո սպասում էինք ԴՆԹ հետազոտության պատասխանին։ Չնայած մեր երեխային ճանաչել էինք, բայց ասացին, որ առանց հետազոտության մարմինը մեզ չեն տա։ Դատաբժիշկը մեզ իր գլխի հատվածը ցույց չտվեց՝ ինչպես գիտեք ձեր սիրուն Էրիկին, այդպես հիշեք իրեն։ Իր մարմինն էր, գրպանում իր իրերն էին, զինգրքույկը։ Դեկտեմբերի 17-ին պաշտոնապես հաստատվեց իր ինքնությունը։ Ամուսնուս ասում էի՝ ծանոթներ ունես, դիմիր, գիտենք, որ մեր երեխան է, թող շուտ անեն հետազոտությունը։ Ամուսինս ասաց՝ երբ գնում եմ ու այդքան մայրերի ու հայրերի եմ տեսնում, որոնք պատասխանի են սպասում, չեմ կարող նման բան անել»։

Ընտանիքի երեք զավակներն են Նարեկը, Էրիկը և Արեգը։ «Երբ տղաներս դռնից ներս են մտնում, սպասում եմ, որ հիմա Էրիկս էլ է ներս մտնելու։ Ապրելուս ուժը Էրիկս է։ Ապրում եմ, որ իրեն ապրեցնեմ։ Էրիկս գիտակցված մահվան է գնացել։ Երբ իրեն ասում էի՝ Է՛ր ջան, քեզ խնայիր, արձագանքում էր. «Մա՛մ, գիտե՞ք, թե ինչ հողեր են։ Եթե կորցնենք, չեք պատկերացնում, թե ինչեր կկորցնենք։ Սրանք Մոնթեի դիրքերն են, իսկ Մոնթեի դիրքերը միշտ անառիկ պետք է մնան՝ թեկուզ մեր կյանքի գնով։ Եթե զոհվենք, բոլորս ենք զոհվելու»։ Երբ շրջափակումից դուրս էր գալիս, ասում էր. «Մա՛մ ջան, աղոթիր, քո աղոթքի շնորհիվ եմ ես ողջ մնացել»։ Բայց այդքան պայքարելուց հետո...»։

Հ. Գ. - Էրիկ Գալստյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Տիգրան Մեծ», հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Ակնալիճի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով
Ամենադիտված