Որն է Պուտինի և Թրամփի հանդիպման գլխավոր պայմանը․ միջազգայնագետ
Վերլուծական
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն միայն այն բանից հետո, երբ երկու երկրների դիվանագետները համաձայնության գան Ուկրաինայում հակամարտության կարգավորման առանցքային պայմանների շուրջ: Այս մասին Lenta-ի հետ զրույցում հայտարարել է միջազգայնագետ Դմիտրի Սուսլովը։
Նրա խոսքով՝ առաջնորդների գագաթաժողովին առայժմ խանգարում են Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումներում առկա լուրջ տարաձայնությունները: Մասնավորապես, խոսքը Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների մասին է։
«Հենց դրանց հաղթահարմանն է ուղղված ընթացիկ դիվանագիտական աշխատանքը, ներառյալ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի շփումները», - հայտնել է քաղաքագետը: Նա հավելել է, որ վերջին հաշվով այդ հարցը կախված կլինի Ուկրաինայի և Եվրամիության վրա ազդելու ԱՄՆ-ի կարողությունից: Առայժմ նրանք կտրականապես մերժում են խաղաղության կնքման ռուսական պայմանները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան