Հնդկաստանը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով՝ գրեթե ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթային ընկերությունների դեմ կիրառված պատժամիջոցները «գործնականում վերացնում են» Հնդկաստան ռուսական նավթի մատակարարման հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով հնդկական նավթավերամշակման գործարանների անանուն ղեկավարներին։
«Վաճառքի գործարանների ղեկավարները հայտարարել են, որ Վաշինգտոնի կողմից երեկ հայտարարված վերջին սահմանափակումները, որոնք սև ցուցակում ներառել են Ռուսաստանի խոշորագույն արտադրողներին, գործնականում վերացնում են մատակարարումների շարունակման հնարավորությունը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Bloomberg-ի տվյալներով՝ Թրամփի վարչակազմի քայլը, որը նախկինում ձեռնպահ էր մնացել պատժամիջոցներ կիրառելուց, անմիջականորեն ազդել է «Մոսկվայի խոշոր նավթային ընկերություններից նավթի հոսքի վրա և փաստացիորեն դադարեցրել է այդ առևտուրը հենց այն պահին, երբ հնդկական նավթավերամշակման գործարանների ղեկավարները Դիվալիի տոնից հետո վերադառնում էին աշխատանքի»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան