ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է՝ որն է Ուկրաինայի խաղաղության գործընթացի առաջին քայլը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն խոսել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին, ըստ Fox News-ի։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ հրադադարը պետք է լինի հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլը։
Ռյուտեն հավելել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման գաղափարին։
Bloomberg-ը երեկ հայտնել է, որ եվրոպացի ներկայացուցիչները մտադիր են Վաշինգտոնում համաձայնեցնել Ուկրաինայի համար իրենց 12 կետանոց խաղաղության ծրագիրը և կարող են առաջիկա օրերին մեկնել ԱՄՆ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան