Հյուսիսային Կորեան հիպերձայնային հրթիռներ է փորձարկել
Աշխարհ
Հոկտեմբերի 22-ին Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել է երկու նոր հիպերձայնային հրթիռներ՝ իր պաշտպանական կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձարկումն իրականացրել է Հրթիռային մշակման գլխավոր վարչությունը: Արձակմանը հետևել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Պակ Ջոնգ-չոնը:
KCNA-ի տվյալներով՝ հրթիռի փորձարկումը պոտենցիալ հակառակորդի ռազմավարական զսպման համար պաշտպանական կարողությունների զարգացման ծրագրի մի մասն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն