Լեհաստանի աղբանոցում գաղտնի ռազմական փաստաթղթեր են հայտնաբերվել. Onet
Համաշխարհային Մամուլ
Լեհաստանի աղբանոցում գաղտնի ռազմական փաստաթղթեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Onet-ը։
«Սուվալկիում գտնվող հողամասի սեփականատերը աղբի մեջ, որը նետել էր բանակին պատկանող շենքը վերանորոգող ընկերությունը, հայտնաբերել է Արևելյան թևի զորամասերից զինվորների անձնական տվյալներ և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետության անվտանգության համար զգայուն տեղեկատվություն», - ասվում է նյութում:
Պարբերականը նշել է, որ տվյալ վերանորոգող ընկերությունն ընտրվել է մրցույթի արդյունքների հիման վրա աշխատանքներ իրականացնելու համար, չնայած այն բանին, որ դրա սեփականատիրոջ նկատմամբ դատախազական հետաքննություն է անցկացվել, իսկ նա ինքն է հայտնվել կալանքի տակ: Զինծառայողներից մեկը, որի անձնական տվյալները հայտնվել են աղբանոցում, հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը, քանի որ այդ ժամանակ «նա ստիպված կլիներ անպարկեշտ բառեր օգտագործել»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան