Եվրամիությունը տարված է պատերազմով․ Հունգարիայի ԱԳՆ
Աշխարհ
Եվրամիությունը տարված է պատերազմով և փորձում է խուսափել ցանկացած գործողությունից, որը կմոտեցնի խաղաղությունն Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել Է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է Lenta-ն։
«Ի՞նչու։ Քանի որ Եվրոպան այժմ գտնվում է ռազմական հոգեբանության տիրապետության տակ», - պարզաբանել Է նախարարը։ Սիյարտոն ընդգծել է, որ Հունգարիան բաց է պահում Ռուսաստանի հետ կապի ուղիները և միշտ պատրաստ է միջնորդ դառնալ բանակցություններում:
«Եթե դուք հրաժարվեք կապի ուղիներից, դուք կհրաժարվեք նաև խաղաղության հույսից», - եզրափակել է ԱԳ նախարարը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան