«Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» դեմ ԱՄՆ պատժամիջոցները խնդիրներ չեն առաջացնի Ռուսաստանի համար․ Զախարովա
Ռուսաստան
ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից «Լուկոյլի» և «Ռոսնեֆտի» դեմ սահմանված նոր պատժամիջոցները որևէ խնդիր չեն առաջացնի Ռուսաստանի համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան Վաշինգտոնի որոշումը համարում է հակաարդյունավետ, այդ թվում՝ Ուկրաինայի բանակցային գործընթացում նշանակալի արդյունքների հասնելու անհրաժեշտության մասին ազդանշանի առումով։
«Այնուամենայնիվ, ԱՄՆ ֆինանսների նախարարության վերոնշյալ որոշումը մեզ համար որևէ հատուկ խնդիր չի առաջացնի», - հավելել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան