Շվեդիան նպատակ ունի օգնել Ուկրաինային Ռուսաստանի հաշվին․ Guardian
Համաշխարհային Մամուլ
Շվեդիան ցանկանում է վճարել 100-150 Jas 39 Gripen Е կործանիչներ Ուկրաինայի համար սառեցված ռուսական ակտիվներից։ Այս մասին հայտարարել Է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, հաղորդում է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ գնման ֆինանսավորումը կարող է իրականացվել արևմտյան երկրներում պահվող ռուսական սառեցված ակտիվների հաշվին և դաշնակից երկրներից:
«Մենք լիովին գիտակցում ենք, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց այսօրվանից մենք մտադիր ենք ուսումնասիրել ապագայում Ուկրաինային մեծ քանակությամբ Gripen Е կործանիչներ մատակարարելու բոլոր հնարավորությունները», - ասել է պաշտոնյան: Նշվում է, որ այս մոդելի մեկ կործանիչն արժե մոտ 85 մլն դոլար: 100 ինքնաթիռի պատվերը կարժենա 8,5 միլիարդ դոլար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան