Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կմասնակցի 2014թ նախագահական ընտրություններին
Մերձավոր Արևելք
Սիրիայի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆեյսալ Մեքթադը հայտարարել է, որ երկրի նախագահ Բաշար Ասադը մտադիր է մասնակցել 2014թ. կայանալիք նախագահական ընտրություններին ընդհանուր հիմունքներով, փոխանցում է Trend-ը:
Պաշտոնյայի խոսքերով՝ Ասադը պատրաստվում է կարևոր դեր խաղալ իշխանության փոխանցման ցանկացած գործողության դեպքում: Պաշտոնյան վստահ է, որ նախագահի պլանն արտահայտում է սիրիացիների ցանկությունը՝ խաղաղության երկխոսություն վարել ապստամբների հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին առաջին անգամ 2012թ. հունիսից Սիրիայի նախագահը հանդես եկավ պաշտոնական ելույթով: Իր ճառի մեջ Ասադը նշել էր քաղաքական երկխոսության մեկնարկի և տարածաշրջանային գերտերությունների՝ Սիրիայի խնդիրներին միջամտելը դադարեցնելու անհրաժեշտության մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ