Թրամփը սպառնացել է Իսրայելին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իսրայելին, որ եթե երկիրը փորձի անեքսիայի ենթարկել Հորդանանի գետի Արևմտյան ափը, ապա կկորցնի Ամերիկայի Միացյալ Նահանգների ամբողջական աջակցությունը։ Այս մասին նա հայտարարել է Time ամսագրին տված հարցազրույցում։
«Այդպիսի բան չի լինի, որովհետև ես խոստացել եմ արաբական երկրներին։ Եթե Իսրայելը գնա այդ քայլին, այն կզրկվի ԱՄՆ-ի ցանկացած աջակցությանց», — ընդգծել է Թրամփը՝ ակնարկելով, որ նման քայլը կվնասի Վաշինգտոնի հարաբերություններին Մերձավոր Արևելքի արաբական գործընկերների հետ։
Ավելի վաղ The New York Times-ի աղբյուրները հայտնել էին, որ Թրամփը մտահոգված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հնարավոր փորձով խափանել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ խաղաղության գործարքը՝ ինչը կարող է նոր լարվածություն առաջացնել տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան