Իսպանիայում ձերբակալել են ավազակախմբի, որը ռեստորաններից ավելի քան 1100 աթոռ է գողացել
Աշխարհ
Իսպանիայում ձերբակալվել է ռեստորաններից ավելի քան 1100 աթոռ գողացած ավազակախումբ, հաղորդում է Richmond Sentinel-ը։
Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է յոթ անձի, որոնք կասկածվում են մի շարք անսովոր գողությունների մեջ. հանցավոր խումբը աթոռներ է գողացել Մադրիդում և շրջակայքում գտնվող ռեստորանների և բարերի բացօթյա սրճարաններից։
Ըստ Ազգային ոստիկանության՝ գողերը օգոստոս և սեպտեմբեր ամիսներին 18 հաստատություններից գողացել են ավելի քան 1100 աթոռ։ Գողերը գործել են գիշերը՝ զգուշորեն հեռացնելով կահույքը, երբ փողոցները դատարկ էին։
Նրանց «կահույքի բիզնեսից» պատճառված վնասը գնահատվում է մոտավորապես 60 000 եվրո։ Ոստիկանությունը պարզել է, որ գողացված աթոռները վաճառվել են ոչ միայն Իսպանիայում, այլև արտասահմանում՝ Մարոկկոյում և Ռումինիայում։
Յոթ կասկածյալներն էլ՝ վեց տղամարդ և մեկ կին, մեղադրվում են գողության և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան