Ռուսաստանում նախազգուշացրել են Գերմանիային հսկայական կորուստների մասին
Աշխարհ
Եթե Եվրամիությունն օգտագործում է ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինայի ռազմական կարիքները ֆինանսավորելու համար, ապա Գերմանիայի ֆինանսական կորուստները կարող են գերազանցել 100 մլրդ եվրոն: Այս մասին հայտարարել է Գերմանա-ռուսական արտաքին առևտրային պալատի վարչության նախագահ Մաթիաս Շեփը, մեջբերում Է Lenta-ն։
Նա հիշեցրել է, որ Գերմանիան, ինչպես ոչ մի այլ պետություն, գումարներ է ներդրել Ռուսաստանում։ Այդ պատճառով հենց Գերմանիան ամենամեծ կորուստները կկրի, եթե Ռուսաստանի Բանկի միջոցներն ուղղվեն Ուկրաինայի համար զենք գնելուն։
Ինչպես պարզաբանել Է Շեփը, ռուսական բանկերում հաշիվների վրա դրված են գերմանական գործարանների, առևտրային ցանցերի, էներգետիկայի, դեղագործության և կենցաղային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների միջոցները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն