Ռուսական ուժերը հայտարարել են առաջխաղացման մասին Զապորոժյեի Մալայա Տոկմաչկա գյուղում
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են առաջանալ և ներթափանցել Մալայա Տոկմաչկա գյուղի կենտրոն, որը գտնվում է Զապորոժյեի մարզում։ Այս մասին հայտնել է «Архангел Спецназа» Telegram ալիքը։
Հաղորդագրության համաձայն՝ ռուսական հարձակողական խմբերը նշանակալի արդյունք են գրանցել Օրեխովի ուղղությամբ․ դեսանտային ստորաբաժանումները զրահատեխնիկայով ներխուժել են գյուղի հարավային մաս, այնուհետև առաջացել են դեպի արևմուտք՝ մինչև ուղղիչ գաղութի տարածքը։
Նշվում է, որ ուկրաինական կողմը հիմնականում դիմադրել է անօդաչու սարքերի միջոցով, իսկ ցամաքային ուժերի ակտիվ մասնակցությունը գրեթե չի արձանագրվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ուժերը վերահսկում են գյուղի շուրջ 75 տոկոսը։ Այժմ նրանք զբաղվում են պաշտպանական դիրքերի ամրապնդմամբ, մատակարարման ուղիների կազմակերպմամբ և HIMARS համակարգերի հնարավոր դիրքերի հայտնաբերմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան