Թուրքիան անցավ ֆինանսա–տնտեսական պատժամիջոցների կիրառմանը
Աշխարհ
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, պաշտոնական Անկարան անցնում է Ֆրանսիայի դեմ ավելի կոշտ սանկցիաերի կիրառմանը՝ ընդհուպ մինչեւ դիվանագիտական հարաբերությունների խզում և Փարիզից իր դեսպանի հետկանչ։ Թուրքիան, ի թիվս այլ սանկցիաների, արգելք է դնում Թուրքիայում ֆրանսիական ընկերություների կողմից մրցույթներին մասնակցելու վրա, և ֆրանսիական նավերի ու ռազմական ինքնաթիռների համար փակում է թուրքական ծովային եւ օդային տարածքները։
Ըստ «Hurriyet Daily News»–ի՝ Ֆրանսիայի կողմից օրենքի ընդունումը նրա համար կարժենա 4մլրդ դոլար, որով Թուրքիան նախատեսում էր ֆրանսիական «Eurosam» ընկերությունից գնել հակահրթիռային պաշտպանության համակարգեր և օդային հեռահար հրթիռներ։
Պաշտոնական Անկարան մտադիր է նաեւ օգտագործել միջազգային իրավունքի իր բոլոր հնարավորությունները Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունած որոշումը չեղյալ համարելու համար՝ գրում է «Milliyet»–ը։ Սպասվում է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ապագայում կներկայացնի Ֆրանսիայի դեմ պատժամիջոցների ցանկը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ