Չինական ընկերությունները դադարեցրել են նավթ գնել Ռուսաստանից. Reuters
Աշխարհ
Չինական պետական ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթի գնումները, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց երկու ռուսական վառելիքային հսկաների նկատմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Խոսքը PetroChina , Sinopec , CNOOC և Zhenhua Oil ընկերությունների մասին է։ Կան հաղորդագրություններ, որ նրանք ձեռնպահ կմնան ռուսական նավթ գնելուց, գոնե կարճաժամկետ հեռանկարում՝ պատժամիջոցների վերաբերյալ մտահոգությունների պատճառով: Սա տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ լուրեր են տարածվել, որ հնդկական նավթավերամշակման գործարանները պլանավորում են կտրուկ կրճատել Ռուսաստանից հում նավթի ներմուծումը:
Ըստ «Reuters»-ի՝ երկու խոշորագույն սպառողների կողմից նավթի պահանջարկի կտրուկ անկումը կճնշի Մոսկվայի եկամուտները և կստիպի առաջատար համաշխարհային ներմուծողներին փնտրել մատակարարման այլընտրանքային աղբյուրներ։ Սա, իր հերթին, կհանգեցնի համաշխարհային գների կտրուկ աճի։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան