Պուտինը խոսել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին
Աշխարհ
ԱՄՆ նոր պատժամիջոցները Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ են, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պատժամիջոցները ներկայումս ունեն երկու ասպեկտ՝ զուտ քաղաքական և տնտեսական։ Ինչ վերաբերում է քաղաքական ասպեկտին, դա, անկասկած, ճնշում գործադրելու փորձ է։ Ոչ մի ինքնահարգանք ունեցող երկիր կամ ժողովուրդ երբեք որոշումներ չի կայացնում ճնշման տակ», - ասոլ էլ նախագահը։
Պուտինը ԱՄՆ պատժամիջոցները անվանել է անբարյացակամ գործողություն, որը չի նպաստում ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համագործակցության բազմաթիվ ոլորտներ ունեն, եթե երկրները որոշեն ճնշումից անցնել լուրջ երկխոսության ապագայի համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան