Լեհաստանում ռազմական դրոնը բնակելի տուն է վնասել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Լեհաստանի Ինովրոցլավ քաղաքում ռազմական դրոնի ընկնելու հետևանքով վնասվել է բնակելի տուն և երկու ավտոմեքենա: Այս մասին հայտնել է Polska Grupa Zbrojeniowa ռազմական կոնցեռնը։
Կոնցեռնը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 2 ռազմական ավիագործարանի անօդաչու թռչող սարքի մասնակցությամբ: Միևնույն ժամանակ նշվել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Լեհաստանի պաշտպանության նախկին փոխնախարար և Սեյմի պատգամավոր Բարտոշ Կովնացկու խոսքով՝ վերջին շրջանում սա արդեն երկրորդ միջադեպն է թռիչքների գոտուց դուրս դրոնների խախտման հետ կապված:


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել