Թրամփը ցանկացել է կաթվածահար անել Ռուսաստանի էներգետիկ ոլորտը․ NYT
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը բարձրացրել է «նոր մակարդակի»՝ ցանկանալով անկայունացնել Ռուսաստանի էներգետիկ ոլորտը, հաղորդում է The New York Times-ը։
«Նախագահ Թրամփը չորեքշաբթի օրը Ռուսաստանի հետ Ամերիկայի տնտեսական պատերազմը բարձրացրել է նոր մակարդակի՝ փորձելով երկրի երկու խոշորագույն նավթային ընկերություններին կտրել համաշխարհային ֆինանսական համակարգից, ինչը վկայում է Միացյալ Նահանգների կողմից ռուսական էներգետիկ ոլորտը կաթվածահար անելու պատրաստակամության մասին՝ չնայած նավթի գների բարձրացման ռիսկին», - գրում է թերթը։
Ըստ NYT-ի՝ չնայած պատժամիջոցները վերաբերում են միայն երկու ընկերության, դրանք, եթե խստորեն կիրառվեն, կարող են «լուրջ հարված հասցնել Ռուսաստանի տնտեսությանը»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում