ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանը ահաբեկչությանը հովանավորող պետություն ճանաչելու վերաբերյալ ծրագրերը
Ռուսաստան
Ռուսաստանը ահաբեկչությանը հովանավորող պետություն ճանաչելու նախաձեռնությունները նպատակ ունեն խաթարել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում։
«Մենք այս օրենսդրական նախաձեռնությունը դիտարկում ենք՝ որպես Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված երկխոսությունը խաթարելու փորձ, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության ընթացքում տարբեր պատճառներով իրենց ընտանիքների հետ կապը կորցրած երեխաների վերամիավորման վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ շփումները դիտարկում է՝ որպես Ուկրաինայում ընտանիքների վերամիավորմանը նպաստելու միջոց։ Դիվանագետի խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները կարող են նաև թույլ տալ միջազգային հանրությանը հասկանալ գործերի իրական վիճակը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան