Մեծ Բրիտանիայում բացահայտել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավոր հետևանքները Միացյալ Նահանգների համար
Աշխարհ
Միացյալ Նահանգները կարող է վնասել իրեն՝ ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելով։ Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times թերթը։
«Եթե նավթի գինը զգալիորեն բարձրանա, պատժամիջոցներից Ռուսաստանի կրած ցանկացած կորուստ կփոխհատուցվի գնի բարձրացմամբ։ Սակայն, եթե գինը չափազանց բարձրանա, ռուսները կհաղթեն, մինչդեռ ամերիկացի սպառողներն ու մեր դաշնակիցները կպարտվեն», - ասել է TWG Global ներդրումային ընկերության կառավարիչ գործընկեր Ամոս Հոխշտեյնը։
Նավթարդյունաբերության փորձագետ Սքոթ Շեֆիլդը հավելել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղին ընտրելով՝ Միացյալ Նահանգները որոշել է չսրացնել Ուկրաինայում հակամարտությունը՝ մատակարարելով Tomahawk հրթիռներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան