Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովը․ Էրդողան
Թուրքիա
Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայությունից վերադառնալուց հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այստեղ ևս մեկ անգամ ցուցադրվեց Թուրքիայի և Ստամբուլի կարևորությունը աշխարհայացքում։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հյուրընկալել նման հանդիպում։ Ափսոս է, որ Բուդապեշտում հանդիպումը չկայացավ։ Մենք կարծում ենք, որ ցանկացած երկխոսություն օգտակար է այս պատերազմը դադարեցնելու համար», - ասել է թուրք առաջնորդը։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան հակամարտության սկզբից ի վեր աշխատում է իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Նա ասել է, որ Անկարան լավ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ էլ, ինչը նրան առավելություն է տալիս խաղաղության ճանապարհին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան