Վուչիչը նշել Է Պուտինի և Թրամփի նմանությունը
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նմանությունը: Նրա խոսքով՝ նրանք երկուսն էլ համակրանք չունեն Եվրամիության նկատմամբ: Այս մասին գրում է Lenta-ն։
«Երկու նախագահներն էլ, եթե դիվանագիտական լեզվով արտահայտվեն, առանձնապես սեր չունեն ԵՄ-ի հանդեպ։ Նաև կասկած չկա, որ Եվրամիությունը ամեն ինչ կանի, որպեսզի նրանց հանդիպումը չկայանա», - ասել է նախագահը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները ցանկանում են ստեղծել «աշխարհի այլ քարտեզ»՝ քննարկելով Բերինգի նեղուցով թունելի նման նախագծեր և Արկտիկայի համատեղ յուրացում։ «Ես չեմ հավատում, որ նրանք քննարկում են միայն Ուկրաինան», - ընդգծել է Վուչիչը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան