Պեսկովը պարզաբանեց Պուտինի «զարհուրելի պատասխան» խոստումը Ուկրաինայի հարվածների դեպքում
Ռուսաստան
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահը խոսել է ոչ թե Tomahawk հրթիռների մատակարարումների, այլ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածների փորձերի մասին։ Նրա խոսքով՝ «զարհուրելի պատասխանն» ուղղված կլինի նման գործողություններին։
«Դուք սխալ եք հասկացել. խոսքը ոչ թե հրթիռների մատակարարման, այլ Ռուսաստանի տարածքի վրա հարվածների մասին էր։ Ահա ինչի մասին խոսեց նախագահը»,— ասել է Պեսկովը՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։ Նա նաև հավելել է, որ Պուտինի խոսքը «բավական հստակ և խոսուն» էր։
Ավելի վաղ Պուտինը նախազգուշացրել էր, որ եթե Tomahawk հրթիռներով հարված հասցվի Ռուսաստանի տարածքին, արձագանքը կլինի «լուրջ, եթե ոչ՝ ցնցող»։ Նա նշել էր, որ միշտ գերադասում է երկխոսությունը ցանկացած հակամարտությունից՝ հատկապես պատերազմից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան