Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի բարեկամությունն այժմ իր գագաթնակետին է․ Կիմ Չեն Ըն
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ռուս-կորեական բարեկամությունը գտնվում է իր գագաթնակետին, և երկու երկրների միջև զինակից եղբայրությունը կշարունակի աճել, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Արտասահմանյան ռազմական գործողության ընթացքում ռազմական սխրանքներին նվիրված հուշահամալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ ռուս-կորեական բարեկամությունը «ձեռք է բերել իր հավերժական կենսունակությունը պատմության դաժան խառնաշփոթի մեջ»: Այսօր երկու երկրների միջև հարաբերությունները հասել են «իրենց պատմության գագաթնակետին», - հավելել է Կիմ Չեն Ընը:
Նա նշել է, որ համատեղ մարտերը էլ ավելի են ամրապնդել Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև հարաբերությունները, և որ «տիրապետությունից և բռնապետությունից» բխող մարտահրավերները չեն խանգարի Մոսկվայի և Փհենյանի միջև կապերի զարգացմանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան