Ալիևը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո հեռախոսազրույց են ունեցել։
«Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած զրույցից հետո ՌԴ և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր։ Նրանք վերահաստատել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և էներգետիկայի, տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ իրենց հանձնառությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախագահները նաև անդրադարձել են տարածաշրջանային համագործակցության որոշ ասպեկտների և միջազգային իրավիճակին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն