Շիրակի մարզի Պեմզաշենի երկու վանական համալիրներում իրականացվում են պեղումներ՝ վերականգնման նպատակով
Գիտություն և Մշակույթ
ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակվում են Շիրակի մարզի «Եկեղեցական համալիր «Պեմզաշեն» (5-7 դդ.), «Վանական համալիր Սբ. Առաքելոց» (10-18 դդ.), «Խաչքար Աբլղարիբ Պահլավունու» (1036 թ., Վահրամ Պահլավունու եղբոր, եռաստիճան պատվանդանով, կառուցել է Սարգիս վարդապետը) հուշարձանների նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Գիտանախագծային փաստաթղթերը հավաստի և պատշաճ կազմելու համար հուշարձանների տարածքներում մեկնարկել են հնագիտական պեղումների աշխատանքներ: Պեմզաշեն եկեղեցական համալիրի պեղումներով բացվել են նաև հուշարձանախմբի «միանավ դահլիճ» և «միանավ սրահ» տիպի եկեղեցիների հատակագծերը, որոնք նույնպես կներառվեն ամրակայման նախագծում:
Վերոնշյալ հուշարձանների նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները կավարտվեն տարեվերջին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան