Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահին

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։

Ալեքսանդր Ռատների այցը Հայաստան պայմանավորված է հոկտեմբերի 24-25-ը Երևանում անցկացվող Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեայի անցկացմամբ։ Այս կարևոր միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել կոնֆեդերացիայի անդամ երկրների շուրջ 110 պատվիրակներ և 50 պատվավոր հյուրեր։ Ասամբլեայի շրջանակում կանցկացվեն նաև կառույցի ղեկավար մարմինների՝ նախագահի, գլխավոր քարտուղարի և վարչական կազմի ընտրությունները։

Ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ խոշոր միջոցառման կազմակերպումն առաջին անգամ Հայաստանին վստահելու համար՝ ընդգծելով Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի արդյունավետ համագործակցությունը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարությունը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ, ակտիվորեն նախապատրաստվում է 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։

«Մեր նպատակն է առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով։ Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, և մենք անում ենք առավելագույնը՝ ապահովելու տեխնիկական ու կազմակերպչական բոլոր պահանջների պատշաճ կատարումը»,– նշել է նախարարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և աջակցության համար՝ Ալեքսանդր Ռատները բարձր է գնահատել Հայաստանի պատրաստակամությունն ու կազմակերպչական ներուժը։

«Շատ հաճելի է կրկին վերադառնալ Երևան։ Ասամբլեային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ։ Շատերի համար սա առաջին այցն է Հայաստան, և նրանք շատ տպավորված են։ Վստահ եմ, որ Եվրոպայի առաջիկա առաջնությունը կանցկացվի ամենաբարձր մակարդակով և նոր թափ կհաղորդի հրաձգության զարգացմանը Հայաստանում։ Գիտեմ, որ Հայաստանն ունեցել է օլիմպիական և աշխարհի չեմպիոններ այս մարզաձևում, և համոզված եմ՝ Եվրոպայի առաջնությունը կնպաստի նոր սերնդի ներգրավմանը»,- նշել է Ռատները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հրաձգության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, ֆեդերացիայի հետ համատեղ, քննարկում է հրաձգությունը դպրոցական կրթական ծրագրերում ներառելու հնարավորությունը՝ որպես «Ֆիզկուլտուրա» առարկայի մաս։

«Հրաձգությունը զարգացնում է այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են՝ կենտրոնացումը, ուշադրությունը և կարգապահությունը։ Կարևորում ենք, որ այն ընդգրկվի նաև դպրոցական ծրագրերում։ Հուսով ենք՝ ֆեդերացիայի հետ միասին կկարողանանք մեկնարկել այս նախաձեռնությունը փորձնական ձևաչափով՝ մի քանի դպրոցներում՝ հետագայում այն ընդլայնելու նպատակով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է ուսումնասիրելու եվրոպական երկրների փորձն այս ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության և նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված