ՊԵԿ-ը կեղծված նույնականացման համարներով մեծ քանակի մեքենաների ներմուծման դեպք է բացահայտել
Տնտեսություն
Պետական եկամուտների կոմիտեն կեղծված նույնականացման համարներով մեծ քանակի մեքենաների ներմուծման դեպք է բացահայտել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Վերջերս մեծ բացահայտում ենք արել՝ մոտ 1-1.5 մլրդ դրամի թաքցված հարկեր, որի մասին հաղորդում ենք ներկայացրել։ Խոսքը մեծ քանակով մեքենաների ներմուծման մասին է, որոնք կեղծված նույնականացման համարներով են եղել»,- ասաց Հակոբյանը:
Էդուարդ Հակոբյանը նշեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում կոմիտեում 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 71 ծառայողական քննություն, որից 59-ը ավարտվել է կարգապահական պատասխանատվության կիրառմամբ, ինչը 64 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից: Տարվա սկզբից մոտ 23 հաղորդում էլ ներկայացվել է առերևույթ հանցագործությունների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան