ԱՄՆ քաղաքացի նշանակվել է Մոլդովայի վարչապետ՝ Մայա Սանդուի որոշմամբ
Համաշխարհային Մամուլ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վարչապետի պաշտոնում նշանակել է մոլդովական ծագումով ԱՄՆ քաղաքացի Ալեքսանդր Մունտյանուին։ Ինչպես հայտնում է NewsMaker-ը, Սանդուն ստորագրել է համապատասխան հրամանագիրը խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո։
«Այսօր ես որոշում ստորագրեցի՝ նշանակելով պարոն Ալեքսանդր Մունտյանուին Մոլդովայի վարչապետի պաշտոնում թեկնածու։ Մաղթում եմ նրան հաջողություն՝ նոր կառավարության ձևավորման և մոլդովացիների սպասելիքները կատարելու գործում»,— գրել է Սանդուն։
Նախագահը ընդգծել է, որ Մունտյանուի առջև դրված հիմնական խնդիրներն են երկրի խաղաղության պահպանումը, Մոլդովայի պատրաստումը ԵՄ-ին միանալու գործընթացին, ինչպես նաև տնտեսության ամրապնդումն ու բնակչության կյանքի որակի բարձրացումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան