Բելգիայի վարչապետը հրաժարվել է «վատ տղա» լինել․ Politico
Համաշխարհային Մամուլ
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը հրաժարվել է իրեն «վատ տղա» համարել՝ Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվներն օգտագործելուց հրաժարվելու պատճառով: Քաղաքական գործչին զայրացրել է Politico-ի հրապարակումը, որը նրան «վատ տղաների» շարքում է դասել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և հունգարական կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հետ:
Դե Վեվերն այդ հարցը բարձրացրել է հանդիպման ժամանակ, որպեսզի քննարկի իր անհամաձայնությունը Ուկրաինայի վարկը ֆինանսավորելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու Եվրամիության ծրագրի հետ:
«Politico-ն ինձ վատ տղա է անվանել։ Ե՞ս վատ տղա։ Պատկերացնում եք դա: Ես վատ տղա չեմ, մենք լավագույնն ենք քաղաքում: Եթե խոսենք սառեցված ակտիվների մասին, ապա մենք ամենա-ամենան ենք», - ասել է վարչապետը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան