Սի Ծինփինը բացահայտել Է Թրամփի գաղտնիքը․ WSJ
Աշխարհ
Իր առաջին պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ զայրացնում էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինին իր ազատամիտ սպառնալիքների և ընկերասիրության խառնուրդով, սակայն այս անգամ Չինաստանի առաջնորդը կարծում է, որ իրեն հաջողվել է բացահայտել Սպիտակ տան ղեկավարի գաղտնիքը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով չինացի քաղաքական գործիչներին մոտ կանգնած աղբյուրներին:
«Սի Ծինփինը հրաժարվել Է Չինաստանի ավանդական դիվանագիտական ռազմավարությունից և մշակել նորը՝ հատուկ Թրամփի համար», - ասվում է նյութում:
Աղբյուրների տվյալներով՝ նոր ռազմավարությունը համապատասխանում է Թրամփի՝ որպես գործարքներ կնքելու Վարպետի իմիջին, որը զիջումներ է առաջարկում կարևոր հարցերի շուրջ, որոնք հուզում են նրան անձամբ, օրինակ՝ հանրահայտ չինական TikTok սոցիալական ցանցի ճակատագրի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան