Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ և շնորհակալություն հայտնել աջակցության համար
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին՝ Ուկրաինային ցուցաբերված անսասան աջակցության համար։ Ինչպես նա գրել է իր Telegram ալիքում, հանդիպման ընթացքում նա ընդգծել է թագավորի և Միացյալ Թագավորության դերի կարևորությունը խաղաղության հասնելու գործում։
«Շնորհակալ եմ Նրա Մեծությանն ու ողջ Միացյալ Թագավորությանը մեր ժողովրդի անխախտ աջակցության և Ուկրաինայի խաղաղության օգտին հնչեցրած հզոր կոչերի համար»,— նշել է Զելենսկին։
Հոկտեմբերի 24-ին Զելենսկին ժամանել էր Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Նրա և Չարլզ III-ի հանդիպումն անցկացվել է Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Tomahawk հրթիռների մատակարարումից հրաժարվելու ֆոնին Կիևը սկսել է քննարկումներ եվրոպական երկրների հետ՝ նման զինատեսակների ստացման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան