Ռուսաստանը Գազայի հատվածից տարհանել է իր 47 քաղաքացիներին և նրանց հարազատներին. Զախարովա
Աշխարհ
Ռուսաստանը Գազայի հատվածից տարհանել է 47 Ռուսաստանի քաղաքացիների և նրանց հարազատների, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Այս տարվա հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության առաքելությունը Պաղեստինի ազգային վարչակազմում (ՊԱԿ), Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հետ համատեղ, օգնել է 47 Ռուսաստանի քաղաքացիների և նրանց անմիջական պաղեստինցի ազգականների (որոնցից 15-ը ռուսներ էին, իսկ 32-ը՝ պաղեստինցիներ) լքել Գազայի հատվածը», - գործակալությանը ասել է Զախարովան։
Պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ նրանց թվում են 15 անչափահասներ, իսկ ԱՀԿ-ի բժշկական տարհանման շրջանակներում տարհանվել է 2007 թվականին ծնված մեկ քաղաքացի, որի մոտ ուղեղային կաթված էր ախտորոշվել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան