Երևանի Մանկական այգում կհնչեն Հայրիկ Մուրադյանի մանկական երգերը
Հայաստան
«Կայթ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ մասնակցելով Երևանի քաղաքապետարանի «Հայ մեծանուն մշակութային գործիչների» հոբելյանական միջոցառումների համար հայտարարված մրցույթին, հաղթել է՝ ներկայացնելով «Հայրիկն ու Աղվեսիկը» մանկական նախագիծը: Այն նվիրված է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։
Ծրագրի շրջանակում տպագրված մանկական ինտերակտիվ երաժշտական գրքերի ողջ տպաքանակը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներին և դպրոցներին։
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն, Երևանի Մանկական այգում կհնչեն Հայրիկ Մուրադյանի մանկական երգերը՝ ժամանակակից գործիքավորմամբ և մանկական կատարումներով:
Մուտքն ազատ է:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան