Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի լրացուցիչ Aster հրթիռներ և Mirage ինքնաթիռներ. Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի լրացուցիչ Aster հրթիռներ և Mirage կործանիչներ «առաջիկա օրերին», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես ուզում եմ հաստատել, Վոլոդիմիր Զելենսկի, որ առաջիկա օրերին մենք կմատակարարենք լրացուցիչ Aster հրթիռներ, նոր ուսումնական ծրագրեր և նոր Mirage հրթիռներ, և մենք, մի քանի այլ գործընկերների հետ միասին, կհաստատենք որոշ լրացուցիչ նախաձեռնություններ», - ասեկ է նա։ Հանդիպման տեսանյութը հրապարակվել է Ելիսեյան պալատի սոցիալական ցանցերի էջում։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ նախատեսում են հաստատել լրացուցիչ նախաձեռնություններ։ Մակրոնը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ նախաձեռնություններ են դրանք։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան