Լիտվան փակել է Բելառուսի հետ իր վերջին անցակետերը
Աշխարհ
Լիտվայի կառավարությունը որոշել է փակել Բելառուսի հետ գործող վերջին երկու սահմանային անցակետերը։ Այս մասին Facebook-ում հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։
«Ստեղծված իրավիճակի պատճառով Պետական սահմանապահ ծառայությունը մինչև վաղը ժամը 12:00-ն փակել է Բելառուսի հետ Շալչինինկայ և Մեդինինկայ սահմանային անցակետերը», - ասվում է քաղաքական գործչի գրառման մեջ։
Լիտվան այս որոշումը բացատրել է եղանակային օդապարիկների հետ կապված միջադեպով, որոնք, ըստ Բալթյան հանրապետության իշխանությունների, օգտագործվել են Բելառուսից ծխախոտի մաքսանենգության համար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան