Պուտինի հատուկ բանագնացը մտադիր չէ Ուիթկոֆի հետ քննարկել ԱՄՆ պատժամիջոցների մեղմացման հարցը
Աշխարհ
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գործադիր տնօրեն և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ մտադիր չէ քննարկել Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացման հարցը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ։ Նա այս հայտարարությունն արել է CNN-ին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ երկխոսությունը շատ կարևոր է. հակամարտությունները կարող են լուծվել միայն երկխոսության միջոցով։ Կարևոր է հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը և նրա անվտանգության հետ կապված մտահոգությունները», - ասել է Ուիթկոֆը։
Նա պնդել է, որ պատժամիջոցները «այդքան էլ նշանակալի» չեն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան