Ռուսաստան-Հնդկաստան հարաբերությունները փոխվել են Թրամփի սպառնալիքներից հետո․ Times
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մաքսատուրքերը և Հնդկաստանի վրա ճնշումը փոխել են նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ավելի մտերմացնելով երկու երկրներին։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Times թերթը:
«Նախագահ Թրամփի՝ 50 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարությունից հետո Հնդկաստանում ռուսամետ լոբբին ուժ է ստանում», - նշվում է հոդվածում: Սպիտակ տան ղեկավարի սպառնալիքները միայն ամրապնդել են ռուսամետ տրամադրությունները Հնդկաստանում:
Նման կարծիք է հայտնել հնդիկ վերլուծաբան Ռաջան Կումարը: «Միևնույն ժամանակ Վաշինգտոնի և Նյու Դելիի միջև վստահության լուրջ դեֆիցիտ է նկատվում։ Այն հնարավոր չէ վերականգնել, քանի դեռ Թրամփն ԱՄՆ նախագահն է», - համոզված է փորձագետը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան