Բրիջիտ Մակրոնը Ֆրանսիայի հարկային պաշտոնական կայքում նշված է` որպես տղամարդ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, երկրի պաշտոնական հարկային պորտալում գրանցված է «Ժան-Միշել» արական անվամբ, տեղեկանում ենք BFMTV հեռուստաալիքի վավերագրական ֆիլմից։
Ֆիլմի թրեյլերում ներկայացված է մի հատված, որտեղ առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավար Տրիստան Բաումեն պատմում է անցյալ տարվա սեպտեմբերին հարկային աուդիտի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին։ Այն հատվածում, որտեղ պետք է նշված լիներ Բրիջիթ Մակրոնի անունը, փոխարենը նշված է արական անուն։ Ինչպես պարզաբանվում է ֆիլմում, սխալը տեխնիկական խնդիր չէ, այլ արտաքին միջամտության արդյունք։
Ելիսեյան պալատը լուրջ է ընդունել միջադեպը, և Բրիջիթ Մակրոնը բողոք է ներկայացրել։
Հետաքննությունը բացահայտել է տվյալների փոխարինման երկու հնարավոր մեղավորների։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան