Ուկրաինացի ռազմագերին մարդկանց կոչ է արել չվտանգել իրենց կյանքը Զելենսկու համար
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինծառայող Եվգեն Ռադչենկոն կոչ է արել զինվորներին հանձնվել և չվտանգել իրենց կյանքը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու համար: Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Տղերք, ավելի լավ է հանձնվեք: Ավելի լավ կլինի: Փրկեք ձեր կյանքը, մի՛ մեռեք Զելենսկու շահերի համար», - ասել է նա։
Զինվորը բացատրել է, որ առողջական խնդիրներին չնայած՝ զորահավաքի է մասնակցել, որից հետո մեկամսյա վարժանքներ է անցել Չեռնիգովի մարզի Գոնչարովսկոե գյուղում: Ռադչենկոն բացատրել է, որ ուկրաինական կողմը չի կարողանա արդյունքների հասնել շփման գծում՝ զորքերի թվի պակասի պատճառով: Նա հավելել է, որ անձնակազմի պակասի պայմաններում հրամանատարները պահանջում են, որ իրենց ենթակաները հասնեն բոլոր առաջադրված նպատակներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան