Ռուսաստանում Եվրոպային հիշեցրել են գողերի ձեռքերը կտրելու հնագույն օրենքի մասին
Ռուսաստան
Եվրոպական երկրները, որոնք ներգրավված են ռուսական ակտիվների գողության մեջ, ստիպված կլինեն մեծ տոկոսներով վերադարձնել գողացածը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը գողություն և «նույնիսկ բացահայտ թալան» է համարում Եվրամիության առաջարկը՝ ծախսել իր սառեցված ակտիվները, «նման որոշումների համար ստիպված կլինեն պատասխանատու լինել ապագա սերունդները»:
«Պահանջելու ենք վերադարձնել գողոնը։ Հին ժամանակներում գողացողների ձեռքը կտրում էին։ Դաժանության մեջ բոլորին գերազանցեցին հենց եվրոպական պետությունները։ Նրանք, հավանաբար, լավ գիտեին գողությունների ու թալանի ճանապարհով գնացողների մտածելակերպը», - ընդգծել Է խոսնակը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան