Թաիլանդում մահացել է թագուհի-մայր Սիրիկիտը
Համաշխարհային Մամուլ
Թաիլանդում երկարատև հիվանդությունից հետո 93 տարեկան հասակում մահացել է թագուհի-մայր Սիրիկիտը, հայտնում է թագավորական արքունիքը: Հայտարարությունը հրապարակել Է Bangkok Post-ը։
Թագուհին մահացել է ուրբաթ՝ հոկտեմբերի 24-ին, Բանգկոկի հիվանդանոցում, որտեղ բուժում էր անցնում արյան վարակի դեմ։ «Վերջին տարիներին Սիրիկիտը առողջական խնդիրների պատճառով հազվադեպ է հայտնվել հանրության առաջ», - փոխանցել է CNN-ը: Թաիլանդում հայտարարվել է թագավորական բարձրագույն պատիվներով հուղարկավորություն և մեկ տարվա սուգ:
Սիրիկիտը թաիլանդցիների սիրելին էր, նրա դիմանկարները հանդիպում են տներում, գրասենյակներում և հասարակական վայրերում ամբողջ երկրում, Թագուհու ծննդյան օրը նշվում էր որպես Մայրերի օր:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան