ՌԴ-ում ստեղծվել է մագնիսային նյութ՝ «փոքր ժանտախտի» բակտերիաների հայտնաբերման համար
Ռուսաստան
Ռոսպոտրեբնադզորի գիտնականները մշակել են նոր մագնիսային նյութ, որը հնարավորություն է տալիս արագ և ճշգրիտ հայտնաբերել թուլյարեմիայի՝ այսպես կոչված «փոքր ժանտախտի» հարուցիչները շրջակա միջավայրում։ Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, նյութը ստեղծվել է Ստավրոպոլի հակաճարակաբանական ինստիտուտում և կոչվում է մագնիսային իմունոսորբենտ։
Նյութի բաղադրության մեջ մտնող միկրոմասնիկները կապվում են հիվանդության հարուցիչների հետ՝ «ձգելով» դրանք հողի կամ ջրի նմուշներում։ Այս մեթոդը զգալիորեն բարձրացնում է հայտնաբերման ճշգրտությունը՝ հնարավորություն տալով որսալ անգամ նվազագույն քանակությամբ բակտերիաներ, ինչը նախկինում դժվար էր հնարավոր անել ավանդական լաբորատոր մեթոդներով։
Ռոսպոտրեբնադզորի մասնագետների խոսքով՝ նոր տեխնոլոգիան կօգնի բժիշկներին ավելի արագ ախտորոշել և կանխել հիվանդության տարածումը։ Թուլյարեմիան համարվում է վտանգավոր բնական վարակ, որը փոխանցվում է միջատների, կենդանիների, ինչպես նաև ջրի կամ սննդի միջոցով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան