Թուրքիան կշարունակի կիրառել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ
Աշխարհ
Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը Սիրիայի ընդդիմադիր շարժումը շարունակում է ճնշումները ԲաշարԱլ-Ասադի ռեժիմի վրա, որին ի պատասխան գործող ռեժիմը Ասադի հրահանգով քայլեր է ձեռնարկում կասեցնելու ցուցարարների գործողությունները: Վերջինիս նպաստել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Սիրիայում տիրող բռնությունները դատապարտող բանաձևի ձախողումը:
Հարցին, թե բանաձևի ձախողումը ինչ ազդեցություն կունենա Ասադի ռեժիմի վրա.
ԹուրքիայիվարչապետՌեջեփԹայիփԷրդողանըպատասխանել է, որ բանաձևի ձախողումը չի կարող խոչընդոտել Թուրքիայի կողմից կիրառվող սանկցիաների իրականացմանը:Սակայն վերջինս չի հստակեցրել, թե ինչ պատժամիջոցներ են նախատեսվում Սիրիայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձևի վրա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ