Լավրովը կմեկնի Մինսկ՝ մասնակցելու անվտանգության համաժողովին
Ռուսաստան
Ռուսաստանի, Հունգարիայի և ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Պետեր Սիյարտոն և Չոե Սոն Հուեյը կմասնակցեն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային համաժողովին, որը տեղի կունենա Բելառուսի մայրաքաղաքում` հոկտեմբերի 28-29-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բելառուսի արտաքին գործերի նախարարությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ համաժողովին մտադիր են մասնակցել ավելի քան 40 երկրների և 7 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ։ Հյուրերի թվում են արտաքին գործերի նախարարներ, խորհրդարանների և հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների ղեկավարներ։
«Մասնակիցների թվում են Պետեր Սիյարտոն, Սերգեյ Լավրովը, Չոե Սոն Հուեյը, Մյանմայի Միության Հանրապետության արտաքին գործերի նախարար Թհան Սվեն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության Եվրասիական հարցերով հատուկ դեսպանորդ Սուն Լինցզյանը», - հայտնել է նախարարությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան