Ինչ կասի Բրազիլիայի նախագահը Թրամփին․ RIA Novosti
Համաշխարհային Մամուլ
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան Ուկրաինայի հարցով բանակցությունների կոչ է արել, ինչպես նաև հայտարարել Է Բրազիլիայի՝ կարգավորման հարցում օգնելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ես դեռ չեմ ասել Թրամփին, բայց շուտով կասեմ՝ կարծում եմ՝ մենք նույնպես կարող ենք օգնել Ուկրաինայում հակամարտությունն ավարտին հասցնել։ Քանի որ, իմ կարծիքով, այն արդեն հասել է հասունության կետին», - ասել է նախագահը:
Բրազիլիայի առաջնորդի խոսքով՝ հակամարտությունը ձգվում է արդեն երեք տարի, ընդ որում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին գիտեն, թե ինչ են ուզում։ Նա ընդգծել է, որ այս ամենը մնում է միայն տեղափոխել բանակցությունների սեղան, քանի որ եկել է այդ հակամարտությունն ավարտելու ժամանակը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան